ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայի դեսպանին պարտադրել են հեռանալ Բելառուսից

Ֆրանսիայի դեսպանին պարտադրել են հեռանալ Բելառուսից

Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Բուլյան դե Լակոստը Մինսկի պահանջով մեկնել է այդ երկրից: Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Ֆրանսիայի դիվանագիտական ​​առաքելության աղբյուրը հայտնել է, որ Նիկոլա դե Բուլյան դե Լակոստն արդեն հրաժեշտ է տվել առաքելության աշխատակիցներին: Նշվում է, որ Բելառուսի ԱԳՆ-ն պահանջել է Ֆրանսիայի դեսպանից լքել երկիրը մինչև հոկտեմբերի 18-ը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Եվրամիությունը կներկայացնի Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ: Սահմանափակումները կհաստատվեն նոյեմբեր ամսվա ընթացքում: Աղբյուրը նաև նշել է, որ Բելառուսի ներկայացուցիչները ներկա չեն լինի Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Հունիսի վերջին Եվրամիությունը ներկայացրեց Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ Ryanair ինքնաթիռի հետ միջադեպի պատճառով: Դրանց ենթարկա են 166 ֆիզիկական և 15 իրավաբանական անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում