ԱԱննա Ավետիսյան

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կանեփանման զանգված

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կանեփանման զանգված

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են հոկտեմբերի 10-ին:

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ժամը 15:00-ին Աշտարակի Մուղնի թաղամասից բաժին բերման են ենթարկվել Երևանի Լենինգրադյան փողոցի և Եղվարդի բնակիչներ` 21 և 19 տարեկան երկու երիտասարդներ:

Երևանցու անձնական խուզարկությամբ գրպաններից հայտնաբերվել են կանեփանման զանգվածներ` մոտ 200 գրամ քաշով և ապակե գլանակ` մոխրացած կանեփի հետքերով: Եղվարդցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ` մոտ 10 գրամ նույնանման զանգվածով:

Նրանք հայտնել են, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, հավաքել են Աշտարակի ձորակում վայրաճ կանեփի բույսերից՝ անձնական օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում