ՄՄարիամ Մխիթարյան

Թալիբների պատվիրակությունը Դոհայում հանդիպել է ամերիկացի դիվանագետների հետ

Թալիբների պատվիրակությունը Դոհայում հանդիպել է ամերիկացի դիվանագետների հետ

«Թալիբան» ծայրահեղական շարժման պատվիրակությունը Դոհայում հոկտեմբերի 9-ին հանդիպել է ամերիկացի դիվանագետների հետ, տեղեկացրել է Al Jazeera-ն:

Թալիբների ժամանակավոր կառավարության արտգործնախարար նշանակված Ամիր Խան Մոթաքին հայտնել է, որ զրույցի ընթացքում կողմերի ուշադրության կենտրոնում եղել են Քաբուլին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Դոհայի համաձայնագրի իրականացման հարցերը:

Թալիբների ներկայացուցիչն ընդգծել է, որ առաջարկել է ամերիկյան կողմին «նոր էջ բացել Քաբուլի և Վաշինգտոնի հարաբերություններում»՝ միևնույն ժամանակ ամերիկացիներին կոչ անելով «հարգել Աֆղանստանի ինքնիշխանությունը և չմիջամտել նրա ներքին գործերին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում