«Լելե-Թեփե օպերացիա» հասկացություն ընդհանրապես չի եղել. Նիկոլ Փաշինյան

ԱԱրման Գալոյան

44-օրյա պատերազմի ժամանակ «Լելե-Թեփե օպերացիա» հասկացություն ընդհանրապես չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական առումով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:

«Դա կատարյալ անհեթեթություն է, այդպիսի խոսակցություն չի եղել և չէր էլ կարող լինել: Հրավիրել եմ խորհրդակցություն, լսել մարդկանց կարծիքները, թե ինչ կարելի է անել իրադրությունը փոխելու համար, հնչել են առաջարկներ, որից հետո խնդրել, հանձնարարել եմ՝ զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում: Զինվորականները քննարկել ու կայացրել են որոշում, ինձ զեկուցել են կայացրած որոշման ընթացքի մասին»,- նշել է նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին զինադադար կնքելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց Ադրբեջանն այդպես էլ չի կատարել իր պայմանավորվածությունները:

«Լելե-Թեփե հասկացություն... Դա ձեր մտացածին, քարոզչական հնարքներն են, որոնց սնանկությունն ընտրությունների արդյունքներով երևաց»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում