Առաջին ալիքը պատրաստվում է ամանորի տոնական եթերին

Առաջին ալիքը պատրաստվում է ամանորի տոնական եթերին

Հանրային հեռուստաընկերությունը ամանորին ընդառաջ անակնկալներ է պատրաստել հեռուստադիտողների համար:

Հանրայինի ստեղծագործական թիմը եղել է հենց ֆիննական Լապլանդիայում: Այնտեղ ամեն ինչ կապված է Ձմեռ Պապի հետ՝ ձնե տնակներ, էլֆեր, բազմահազար նվերներ, զարդարված եղնիկներ, գունեղ եղեւնիներ ու հեքիաթային հերոսներ. նույնիսկ տեղի օդանավակայանն է կոչվում Սանտա Կլաուսի անունով:

Դեկտեմբերի 31-ին Արեւիկ Ուդումյանը իր հեղինակային ֆիլմում առավել մանրամասն կպատմի Լապլանդիայի ու Սանտա Կլաուսի առօրյայի մասին:

Հանրայինի տոնական երեկոն բաղկացած է լինելու երկու մասից, առաջինը համերգային հատվածն է, երկրոդը՝ «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» կատակերգական ֆիլմը:  Այն հետաքրքիր դարձնելու համար կառուցվել են հայկական կենցաղին բնորոշ բազմաթիվ տաղավարներ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում