Ջավախքի Նինոծմինդայի շրջանում նոր երիտասարդական կենտրոն է բացվել

Ջավախքի Նինոծմինդայի շրջանում նոր երիտասարդական կենտրոն է բացվել

 Ծալկայի շրջանի հայաբնակ Այազմա գյուղում ամեն տարի սեպտեմբերի առաջին շաբաթ կամ կիրակի օրը մեծ շուքով են հիշում աշուղ Հավասուն: Սեպտեմբերի 6-ին սիրված աշուղի ծննդավայրը ազգային, աշուղական երգի հնչյունների ներքո համախմբել էր տարածաշրջանի բանկիչներին:

Նույն օրը հյուրաշատ էր հատկապես Նինոծմինդան, Հայաստանից ու Սփյուռքից ժամանել էին բազմաթիվ մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ՝ ներկա գտնվելու տարածաշրջանի համար մեծ կարեւորություն ունեցող երիտասարդական կենտրոնի բացմանը:

Տոնական ժապավենը կտրելու պատիվը Ջավախքի ծրագրերի օժանդակության հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանինն ու Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետինն էր, նորաստեղծ կենտրոնի օրհնությունը կատարեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում