ԳԳայանե Թամամյան

ԵԱՏՄ տարածքում մշակվում է միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցով միջազգային պայմանագիր

ԵԱՏՄ տարածքում մշակվում է միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցով միջազգային պայմանագիր

ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցով միջազգային պայմանագիր է մշակվում: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերի Կոլեգիայի անդամ Տեմիրբեկ Ասանբեկովը, մանրամասնել՝ մինչև պայմանագրի ստորագրումը նախատեսված է կարգավորել առկա խնդիրները, փոփոխություններ կատարել միության անդամ երկրների ներքին օրենսդրությունում, որից հետո արդեն պետությունների ներսում հաստատման համար փաստաթղթեր կստորագրվեն: Ասանբեկովը նաև հայտնել է, որ միասնական շուկա ստեղծելուց հետո գազն ընդհանուր պայմաններով ձեռք բերելու հարցը այժմ քննարկումների փուլում է, և որոշումը կարող է ընդունվել միայն երկրների ղեկավարների մակարդակով:

Տեմիրբեկ Ասանբեկով (ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերի կոլեգիայի անդամ) - Մենք պարզապես այդ սկզբունքային դիրքորոշումը քննարկման ենք բերում երկրների կառավարությունների մակարդակով: Այժմ աշխատում ենք միջկառավարական համաձայնագրերի վրա: Կարծում եմ՝ այս հարցի համար դեռ որոշակի ժամանակ կպահանջվի:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում