ԱԱրման Գալոյան

ԲԴԽ անդամներն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

ԲԴԽ անդամներն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատական իշխանությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը:

Անդրադարձ է կատարվել դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն ոլորտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, դատարանների և  և լրատվամիջոցների համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված ծրագիրը կյանքի կոչելուն առնչվող հարցերի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դատական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկումների շարունակականության վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում