Հայաստանը մտադիր է մեծացնել իր դեսպանությունների տնտեսական բաղադրիչը

ԼԼիլիթ Գասպարյան

Հայաստանը արտաքին առևտրատնտեսական կապերը աշխուժացնելու նպատակով նախատեսում է մեծացնել արտերկրում Հայաստանի դեսպանությունների տնտեսական բաղադրիչը:

Էկոնոմիկայի նախարարը Ամերիկայի առևտրի պալատի անդամների և գործարարների հետ հանդիպմանը ներկայացրել է մեր երկրի տնտեսական հնարավորություններն ու ներդրումային միջավայրը, արտահանմանը միտված ծրագրերը: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրենի խոսքով, Միացյալ նահանգները շահագրգռված է Հայաստանի տնտեսական ներուժի զարգացմամբ և այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում: 

Համավարակով պայմանավորված 2020-ին հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը զգալի նվազել էր: Եթե 2019 թվականին փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 334 մլն դոլար, ապա 2020-ին՝ 152 մլն: Այս տարի արդեն առևտրաշրջանառության որոշակի աճ է գրանցվել: Կարինե Սարգսյանը հույս  է հայտնում, որ առաջիկայում կառավարության՝ տնտեսության զարգացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանմանը միտված ծրագրերը ցանկալի արդյունք կգրանցեն:

Կառավարության քայլերը միտված են ստեղծելու ներառական և գիտելիքահեն տնտեսություն, որը սակայն մեծ ռեսուրսներ և երկար ժամանակ է պահանջում, ակնկալվող արդյունքների մասին կարելի է խոսել միայն տարիներ անց, Ամերիկայի առևտրի պալատի անդամների և գործարարների հետ հանդիպմանը նշել է էկոնոմիկայի նախարարը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում