Կառավարության ծրագրի մեջ ընդգրկված է խաղաղության օրակարգը. Գուրգեն Արսենյան

ԱԱրման Գալոյան

«Կառավարության ծրագրի մեջ ընդգրկված է խաղաղության օրակարգը: Դա կարևորագույն հրապարակում է մեր մտադրությունների վերաբերյալ, ի լուր աշխարհի հնչեցում, որ գնում ենք խաղաղության օրակարգով: Դրա փաստաթղթային մասից բխում են նաև գործընթացներ, քայլեր, որ կանեն իրավասու մարմինները»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը:

Նրա խոսքով՝ մենք մեր գործիքակազմով, մեր երկրի շահերի սպասարկման տեսանկյունից պետք է իրականացնենք մեր գործողություններն այն ծավալով, որը չի վնասում մեր երկրին, որը հնարավորություն չի ընձեռում ունենալ բացասական բանակցային դիրքեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում