ԳԳոհար Սարգսյան

Ավստրալիան կունենա միջուկային սուզանավեր

Ավստրալիան կունենա միջուկային սուզանավեր

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ժան-Իվ Լե Դրիանը սուզանավերի կառուցման վերաբերյալ Naval Group-ի հետ պայմանագիրը խզելու Ավստրալիայի որոշումը թիկունքից դանակով հարված է որակել:

Նախարարն ընդգծել է, որ պարզաբանումներ է սպասում ավստրալական և ամերիկյան կողմերից: Լե Դրիանը նաև նշել է, որ իրեն անհանգստացնում է այս համատեքստում Վաշինգտոնի պահվածքը:

Ավելի վաղ Ավստրալիան հայտարարել էր, որ որոշել է դուրս գալ ֆրանսիական Naval Group-ի հետ սուզանավերի պայմանագրից, որը պետք է լիներ ամենաթանկը Ավստրալիայի նավատորմի պատմության մեջ:

Ավստրալիան այս քայլին է գնացել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում AUUKUS նոր գործընկերության ձևաչափի ստեղծման ֆոնին. դրա շրջանակում Ավստրալիան կունենա միջուկային սուզանավեր:

Ավստրալիայի վարչապետը պարզաբանել է, որ արդեն տեղեկացրել է Naval Group-ին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախագծից դուրս գալու որոշման մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում