ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիան բողոքել է Ռուսաստանին՝ իր օդային տարածքը խախտելու համար

Ճապոնիան բողոքել է Ռուսաստանին՝ իր օդային տարածքը խախտելու համար

Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ​​ուղիներով բողոք է ներկայացրել Ռուսաստանին՝ ռուսական Ան-26 ինքնաթիռի կողմից Ճապոնիայի օդային տարածքի ենթադրյալ խախտման համար, և պահանջել է թույլ չտալ նման միջադեպերի կրկնություն՝ հայտնում է РИА Новости-ն: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

Կատոյի խոսքով՝ ճապոնական կողմը այժմ ուսումնասիրում է միջադեպը և փորձում պարզել, թե ինչ նպատակով է ռուսական ինքնաթիռն, իբր, երկու անգամ խախտել Ճապոնիայի օդային տարածքը:

Սեպտեմբերի 12-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ռուսական Ան-26 ինքնաթիռը երկու անգամ սահմանը խախտել է Հոկկայդոյի արևելքում գտնվող Սիրետոկո թերակղզու տարածքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում