ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս-բելառուսական զորավարժությունները Արևմուտքը ընկալում է որպես նոր մարտահրավեր. Daily Mail

Ռուս-բելառուսական զորավարժությունները Արևմուտքը ընկալում է որպես նոր մարտահրավեր. Daily Mail

Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք -2021» լայնածավալ համատեղ զորավարժությունները, որոնք մեկնարկել են ուրբաթ՝ սեպտեմբերի 10-ին, Արևմուտքն ընկալում է որպես նոր մարտահրավեր: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Ինչպես նշում է բրիտանական պարբերականը, զորավարժությունները, որոնց մասնակցելու է մոտ 200 հազար զինվոր 10 երկրից, որոնցում ներառված են 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, գրեթե 300 տանկ ու 15 նավ, արդեն լուրջ անհանգստություն են առաջացրել ՆԱՏՕ-ի երկրների շրջանում: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին մտահոգում է այն փաստը, որ զորավարժություններ անցկացվելու են նաև Բելառուսի տարածքում, որն իրականում Ռուսաստանի և Եվրոպայի միջև «անվտանգության գոտի» է համարվում՝ գրում է պարբերականը:

Արևմուտքի համար անհանգստացնող է նաև այն, որ Ռուսաստանը նման լայնածավալ զորավարժություններ է անցկացնում անցյալ տարվա գարնանը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժից մի քանի ամիս անց, ինչը հանգեցրեց տարածաշրջանում քաղաքական ճգնաժամի խորացմանը: Այդ ժամանակ Կիևը Մոսկվային մեղադրեց իր ռազմական ներկայությունը սահմաններին միտումնավոր մեծացնելու համար:

«Արևմուտք -2021» զորավարժություններն անցկացվելու են երկու փուլով: Առաջին փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում, կներգրավվի ընդամենը 12,8 հազար զինվոր Բելառուսից և Ռուսաստանից:

Երկրորդ փուլին, որը կանցկացվի Ռուսաստանի տարածքում, կմասնակցեն զինվորականներ ութ պետությունից` Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Սերբիայից և Շրի Լանկայից: Իսկ Չինաստանի, Վիետնամի, Մյանմարի, Պակիստանի և Ուզբեկստանի զինված ուժերը դիտորդներ կուղարկեն:

Ըստ փորձագետների՝ այս քայլով Մոսկվան մտադիր է ցույց տալ, որ «ունի բավականաչափ դաշնակիցներ և ունակ է ստեղծել Արևմուտքին դիմակայող կոալիցիա»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում