Վերաբացվել է Սանկտ-Պետերբուրգի սբ Կատարինե եկեղեցին

Վերաբացվել է Սանկտ-Պետերբուրգի սբ Կատարինե եկեղեցին

Եկեղեցին  հավատացյալներին ներկայացավ ամբողջովին նորոգված: Տարեսկզբին մեկնարկած   աշխատանքների ավարտի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությունը գլխավորեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Յակուտսկում նորակառույց եկեղեցու օծումից անմիջապես հետո առաջնորդը ժամանեց Սանկտ-Պետերբուրգ՝ հյուրընկալելու քաղաքի նահանգապետի պաշտոնակատար Գեորգին Պոլտավչենկոյին՝ եկեղեցում նորոգումից հետո առաջին անգամ միասին գոհաբանական աղոթք վերառաքելու համար:

Աղոթքից հետո դիմելով հավաքվածներին՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշեց, որ 2014-ի սեպտեմբերի 10-ը պատմական օր կդառնա հայկական եկեղեցու կյանքում: Նա Գեորգի Պոլտավչենկոյին փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը:

Նևայի ափին վերաբացվել է հայկական սբ Կատարինե եկեղեցին: Այստեղ հարյուրամյակներ շարունակ աղոթել են նաև ցարական կայսրության քաղաքական, ռազմական   առաջին դեմքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում