ԳԳոհար Սարգսյան

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Գլենդեյլի համայնքային քոլեջում համագործակցության հարցեր է քննարկել

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Գլենդեյլի համայնքային քոլեջում համագործակցության հարցեր է քննարկել

Օգոստոսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Գլենդեյլի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Արմինե Հակոբյանի, Գլենդեյլի համայնքային քոլեջի նախագահ դոկտոր Դեյվիդ Վայարի, Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի կրթական խորհրդի նախագահ Շանթ Սահակյանի և Գլենդեյլի դպրոցների կառավարիչ դոկտոր Վիվիեն Էքչյանի հետ։

Դեսպան Բայբուրդյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունների սրահում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գլենդեյլի համայնքային քոլեջի (GCC), Գլենդեյլի դպրոցների կրթական խորհրդի (GUSD) և հայաստանյան բարձրագույն կրթության հաստատությունների ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև համագործակություն ծավալելուն վերաբերող հարցեր։

Դեսպան Բայբուրդյանը և հանդիպման մասնակիցները պայմանավորվել են մշակել Գլենդեյլի համայնքային քոլեջի և Հայաստանի բուհերի միջև գործընկերության հաստատմանն ուղղված գործողությունների իրականացման ծրագիրը։

Բայբուրդյանը տեղյակ է պահել, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնակատարը համաձայնություն է տվել Գլենդեյլի համայնքային քոլեջի հետ գործընկերություն հաստատելու գաղափարին։

Իբրև շարունակական համագործակցության գործիքակազմի առաջին քայլ՝ քննարկվել է Գլենդեյլի համայնքային քոլեջի ուսանողների համար «Ուսումնառություն արտասահմանում» ուսումնական ծրագրի մեջ Հայաստանը ներառելու հեռանկարը։ Դա ենթադրում է, որ ուսանողները կարող են կրեդիտներ հավաքել հայաստանյան բուհերում մեկ ուսումնական կիսամյակ Երևանում սովորելով և դրանք փոխանցել Գլենդեյլի համայնքային քոլեջ։

Գլենդեյլի համայնքային քոլեջի նախագահ Դեյվիդ Վայարը տեղեկացրել է ՀՀ գլխավոր հյուպատոսին, որ ներկայումս իր ղեկավարած քոլեջում հայազգի ուսանողների թիվն ամենամեծն է ԱՄՆ-ում՝ 3600: Դա կազմում է ընդհանուր թվով 12000 ուսանողների 30 տոկոսը, ինչը Հայաստանից դուրս մեկ բուհում սովորող ուսանողների ամենամեծ թիվն է։

Հանդիպման մասնակիցների հետ դոկտոր Բայբուրդյանը քննարկել է նաև Հայաստանի կրթական ոլորտում համակարգային բարեփոխումների գործին Գլենդեյլի միացյալ կրթական շրջանի կողմից աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

ՀՀ գլխավոր հյուպատոսը պատրաստակամություն հայտնել է Գլենդեյլի համայնքային քոլեջի և Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի հայերեն դասընթացներին աջակցել հայերեն դասագրքերով։ Ա․ Բայբուրդյանը Գլենդեյլի կրթության ոլորտի ղեկավարներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության հեռանկարները Հայաստանի կրթության ոլորտի պաշտոնյաների հետ քննարկելու համար։

Քննարկման թեմաներից էր նաև ՀՀ անկախության տոնի առիթով Գլենդեյլի համայնքային քոլեջի և դպրոցների միացյալ շրջանի կողմից հեռավար միջոցառման կազմակերպումը, ինչպես նաև դեսպան Բայբուրդյանի՝ ՀՀ անկախության տոնի առիթով դասախոսությամբ հանդես գալու առաջարկը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում