2.7 մլրդ դրամի հարկային պարտավորություն. Հյուսիս-Հարավ գործի մի դրվագով նախաքննությունն ավարտվել է

ԱԱրևիկ Աբելյան

Մոտ 2 տարի տևած Հյուսիս-հարավի քրեական գործով մեղադրյալ, «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դրվագով նախաքննությունը ավարտվեց:

Ըստ Քննչական կոմիտեի՝ գործարարը Սուրեն Ավագյանի և տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի հետ, ղեկավարելով «Սթոնս» ընկերությունը, կեղծ գործարք է իրականացրել Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող կապալառու ընկերության հետ։

Բենիամին Հարությունյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության ավագ քննիչ) - Պարզվել է, որ ծրագրի Տրանշ-3 հատվածի գլխավոր կապալառու ընկերության տնօրինության և «Սթոնս» ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի միջև հանցավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել կապալառու ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու և փողերի լվացման շուրջ:

Արդյունքում այս 2 ընկերության միջև 2016 թվականի հունիսին կնքվել են նաև իբրև թե խորհրդատվական ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ինչի հիման վրա մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը կապալառու ընկերությունը «Սթոնսին» որպես կանխավճար փոխանցել է մոտ 1 մլրդ 167 մլն դրամ:

Բենիամին Հարությունյան - Առուստամյանն իր գործընկերների հետ ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում Գուրգեն Սարգսյանին և ընկերության հաշվապահ Սվետիկ Մկրտչյանին հանձնարարել է կազմակերպել առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի երկու ընկերություններ ստեղծելու գործընթաց, այդ ընկերությունների հետ կնքել իբր ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, այդ նպատակով փոխանցել գումարներ, դրանք կանխիկացնել ու տրամադրել իրեն, իսկ գումարի մնացած մասը ձևակերպել իբրև մատուցած ծառայություններից ստացված դիվիդենտ, կանխիկացրել և կրկին տրամադրել իրեն:

Գործարարի հանձնարարությունը կատարվել է՝ ընկերության հաշվապահն ու նախկին նախարարը նույն ընկերության երկու աշխատակիցների անվամբ բացել են երկու ընկերություններ և «Սթոնս» ընկերության հետ կնքել խորհրդատվական ծառայությունների կեղծ պայմանագրեր:

Բենիամին Հարությունյան - Արդյունքում պայմանագրերի հիմքով «Սթոնս» ընկերության կողմից այդ ընկերություններին է փոխանցվել շուրջ 264 մլն դրամ, որից 226 մլն դրամը ընկերության տնօրենների կողմից կանխիկացվել և փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին: Նույն կերպ «Սթոնս» ընկերության գլխավոր հաշվապահի կողմից որպես արդեն իսկ մատուցված ծառայություններից ստացված շահաբաժին կանխիկացվել է 603 մլն դրամ և կրկին տրվել է Սեդրակ Առուստամյանին:

Այս ամենի արդյունքում 1 մլրդ 167 մլն դրամի դիմաց «Սթոնս» ընկերությունը գլխավոր կապալառու ընկերությանը դուրս է գրել 7 կեղծ հարկային հաշիվ և հանձնման-ընդունման ակտ, որոնք ընկերությունը ներառել է իր հարկային հաշվետվություններում՝ խուսափելով խոշոր չափի հարկեր վճարելուց:

Բենիամին Հարությունյան - Նախաքննության ընթացքում իրականացված համալիր հարկային ստուգումների և ստացված փորձաքննության եզրակացությունների արդյունքում ընկերությունների նկարագրված գործարքների համար առաջադրվել են շուրջ 2 մլրդ 700 մլն դրամի հարկային պարտավորություններ:

Քննիչի խոսքով՝ նախաքննության ընթացքում որպես պատճառված վնասի հատուցման երաշխիք ՔԿ-ի դեպոզիտ հաշվին վճարվել է մոտ 1 մլրդ դրամ: Պաշտպանական կողմը այս փուլում մեկնաբանություն տալ չցանկացավ՝ պատճառաբանելով, որ գործի նյութերին դեռ չեն ծանոթացել: Այսպիսով՝ գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ, այդ թվում՝ Սեդրակ Առուստամյանը: Իսկ Հյուսիս-հարավ մայր գործով նախաքննությունը շարունակվում է, որով անցնում է նաև երրորդ նախագահի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում