ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում հեղեղումների պատճառով զոհերի թիվն աճել է

Թուրքիայում հեղեղումների պատճառով զոհերի թիվն աճել է

Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը:

Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 21 ուղղաթիռ՝ գրում է ahvalnews-ը։ Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևներ սկսվեցին Թուրքիայի հյուսիս-արևմուտքի Սևծովյան նահանգներում, որոնց առաջացրած ջրհեղեղներից ավերվեցին տներ, կամուրջներ և ճանապարհներ:

Ըստ վերջին տվյալների՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 2400 մարդ: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում