6 հոգանոց խումբը խարդախությամբ շորթել է մոտ 60 մլն դրամ. ՔԿ բացահայտումը

ԱԱրևիկ Աբելյան

Խարդախությամբ շորթված մոտ 60 մլն դրամ, հրկիզված ավտոբուս. այս ամենի համար մեղադրվում է 6 հոգանոց խումբ, սակայն Երևանի Քննչական վարչությունից նշում են՝ մեղադրյալների ցանկը կարող է ընդլայնվել:

Ալեքսեյ Կարապետյանց ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ԾՀՔԲ ՀԿԳ քննիչ - Նախնական դիտավորությամբ, համապատասխան դերաբաշխումներով կազմակերպել են տարբեր անձանց նկատմամբ, առանձնապես խոշոր չափերով, մեկ դրվագով՝ խոշոր չափերով խարդախություններ: Միաժամանակ, քրեական գործով մեղադրյալներից մի քանիսը, կազմակերպել են նաև տուժողներից մեկին պատկանող ավտոբուսի հրկիզում, որի հետևանքով, պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 12 մլն 500 հազար դրամի գույքային վնաս:

Մեղադրյալներից մեկը 2015 թ. ունեցել է ամբաստանյալի կարգավիճակ՝ մաքսանենգ ճանապարհով 26 կգ արծաթյա, ոսկյա և այլ զարդեր ներկրելու քրեական գործով: 2020 թվականին, երբ նշված հանցանքն ապաքրեականացվել է, սկսել է փնտրել տուգանքը վճարելու և զարդերն արգելանքից հանելու տարբերակ:

Ալեքսեյ Կարապետյանց - Խմբին հաջողվում է գտնել անձի, որն զբաղվում է ոսկու առուվաճառքով, նրան խաբեությամբ կարողանում են համոզել, որ մուծելով նշված 15 մլն 500 հազար դրամի չափով գումարը՝ նա կարող է հետագայում տվյալ զարդերը ՊԵԿ-ից ստանալ և վաճառել:

Խմբի անդամներն այնուհետև շորթել են գումարը՝ տուժողին թողնելով նաև առանց զարդերի:

Ալեքսեյ Կարապետյանց - Հանցավոր խումբը, մեկ այլ դրվագով, տուժողին ունեցած պարտքի դիմաց, մտացածին պատմություն է հնարել, թե, իբր, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում 2.7 կգ ներկրված ոսկին արգելանքի տակ է գտնվում, և իր պարտքը վերադարձնելու համար խնդրել և խաբեությամբ համոզել ու նրանից հափշտակել են տարբեր չափերի գումարներ, որպեսզի 2.7 կգ ոսկին արգելանքից հանեն, վաճառեն և վերադարձնեն պարտքը:

Քրեական գործով կա 6 տուժող, 6 մեղադրյալներից երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործի բարդությունը հաշվի առնելով՝ քննչական խումբ է աշխատում, նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում