Երրորդ հանձնաժողովի նախագահի թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան

ԳԳոհար Սարգսյան

«Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքն առաջադրել են ինձ: Սա եղել է քաղաքական որոշում: Այս մասին ՀՀ ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանն անդրադարձավ նաև հանձնաժողովների կազմմանն ու դրանցում իրենց ներկայացվածությանը:

«Մենք մեր նախընտրություններն ունենք: Թե որը՝ կորոշենք ըստ իրավիճակի: Կապ ունի՝ իրենք որը կորոշեն»,- ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը տեղեկացրեց, որ երկու հանձնաժողովի նախագահ կլինի «Հայաստան» դաշինքից, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից:

«Դա նախատեսված էր Դոնթի բանաձևով «Հայաստան» դաշինքի համար, բայց մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ երրորդ թեկնածուն «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում