ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում բռնկված հրդեհներն անվանել են ազգային աղետ

Թուրքիայում բռնկված հրդեհներն անվանել են ազգային աղետ

Թուրքական իշխանությունները երկրում մոլեգնող անտառային հրդեհներն անվանել են ազգային աղետ: Մեկնաբանությունը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների պատճառով ավելի քան 180 մարդ է վիրավորվել, երեքը զոհվել են:

Թուրքական իշխանությունը պայքարում է երկրի տարբեր նահանգներում բռնկված կրակի բազմաթիվ օջախների դեմ: Չի բացառվում, որ հրդեհների պատճառը կարող է լինել հրկիզումը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարը հայտարարել է, որ կառավարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու կատարվածի պատճառները, փնտրելու մեղավորներին:

Թուրքիային անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում աջակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին, նաև իր ու  Ուկրաինայի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել «բարեկամ թուրք ժողովրդին»,- հայտնում է РИА Новости-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում