ԳԳայանե Թամամյան

Հակառակորդը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր. ՀՀ ՊՆ

Հակառակորդը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր. ՀՀ ՊՆ

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։ Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում