ԱԱրևիկ Աբելյան

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքն անբեկանելի է, որն էլ Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է. Մանե Թանդիլյան

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքն անբեկանելի է, որն էլ Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է. Մանե Թանդիլյան

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքն անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ փաստացի խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։

 

Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ, և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ։
 

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքն անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Արցախն ապրում է բնական կյանքով՝ բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային ծրագրերի շնորհիվ»,- գրել է Թանդիլյանը։

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում