Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄայա Խաչատրյան

ՎԻԴԵՈ ՉԿԱ Բաքվի շինծու վճիռները միջազգայնորեն չեն կարող ճանաչվել. ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ

Եվրադատարանն առաջիկայում գնահատական կտա Բաքվում ընթացող հայ գերիների դեմ հարուցված քրեական գործերով դատավարությունների վերաբերյալ: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցչի խոսքով՝ վճիռները միջազգայնորեն չեն կարող ճանաչվել, քանի որ դատավարություններն ընթանում են համակարգային խախտումներով:

Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ) - Թե՛ միջպետական գանգատի շրջանակում, թե՛ անհատական գործերով փոխում ենք արդեն իսկ դատարանում գտնվող գանգատների առարկան, բարձրաձայնում նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը, այսինքն՝ արդար դատաքննության իրավունքի խախտում:

Ադրբեջանն անցած շաբաթ սկսեց ու մինչև հուլիսի 26-ը հետաձգեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված երկու անձանց դատական նիստը: Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանն Արցախ օգնություն էին հասցնում, երբ առևանգվեցին Բերձորի ճանապարհին: Նրանց մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածով՝ լրտեսություն, զենքի անօրինական կիրառում, զինված խմբավորում, սահմանի անօրինական հատում:

Լիլիթ Սուջյան (Ադրբեջանում գերեվարված Գևորգ Սուջյանի կինը) - Զինվորական չի եղել, պատերազմին չի մասնակցել, ամբողջ ընթացքում զինվորներին հումանիտար օգնություն են հասցրել: Ինքը հիմնադիրն ա, ես քարտուղարն եմ կազմակերպության, աղջիկները անդամներն են:

«Նոր Հայաստան, հայրենիք-սփյուռք» բարեգործական կազմակերպությունը Սուջյանը հիմնել էր մինչև պատերազմը: Կինն ու գործընկերները փորձում են բաց պահել դուռը, մինչև կվերադառնան տղաները: Մարդասիրական օգնություն են ցուցաբերել շատ ընտանիքների: 44-օրյա պատերազմի ժամանակ տղաներն առաջնագծին, իրենք թիկունքին էին օգնում:

Բուրաստան Դանեղյան («Նոր Հայաստան, հայրենիք-սփյուռք» բարեգործական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Մինչև պատերազմը սահմանապահ գյուղերի դպրոցների, մանկապարտեզների կահավորմամբ էինք զբաղվում : 

Հուլիսի 12-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը դիմել է Եվրադատարան, քաղաքացիական երկու անձի վերաբերյալ ներկայացրել լրացուցիչ տեղեկություն և միջանկյալ միջոց կիրառելու պահանջ: Ներկայացվել են Բաքվի շինծու դատավարությունների, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստարկներ:

Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Հուլիսի 19-ին պատասխան ստացանք Եվրոպական դատարանից, որ թեև դատարանը միջանկյալ միջոցի կիրառման շրջանակից դուրս է դիտում ազատ արձակելը, բայց վերահաստատեց սեպտեմբերի 29-ին, նոյեմբերի 3-ի կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցները, որ բոլորին է վերաբերում, այդ երկու անձանց վերաբերյալ դեկտեմբերի 23-ին անհատական որոշումը, վերահաստատեց՝ ամրագրելով, որ անձինք գտնվում են կոնվենցիայի պաշտպանության ներքո, և Ադրբեջանը պարտավոր է հարգել և կատարել Եվրադատարանի որոշումները:

Սահակյանը հիշեցնում է մինչև դատական գործընթացներ սկսելը գերիներին հանցագործ անվանելու պաշտոնական Բաքվի հայտարարությունները, նույն փաստի առնչությամբ Ադրբեջանի իրավական տարբեր գնահատականները: Դրանք վկայում են, որ գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական: Իրենք ձեռք են բերել ադրբեջանական գերության ընթացքում հայերի սպանության նոր փաստեր:

Սիրանուշ Սահակյան - Նաև մենք ունենք մեծ քանակի դեպքեր, որ քաղաքացիական անձինք, որ մնացել են բնակավայրերում, առանց գերեվարելու, սպանվել են, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այժմ այս գործերով ենք գանգատներ ներկայացնում Եվրադատարան:

Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ կա տեսանյութերով, լուսանկարներով հաստատվող ևս 70 գործ, որ Ադրբեջանը թաքցնում է: Ապացույցները, ըստ նրա, չափազանց հիմնավոր են, և կարծում է՝ խոսքը 150 գերու մասին է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում