ԱԱրևիկ Աբելյան

Զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի  պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում