ՄՄերի Եգորյան

Արտակ Բեգլարյանը բնական պաշարների կառավարմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Արտակ Բեգլարյանը բնական պաշարների կառավարմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և դրանց կառավարման որոշ խնդիրների:

 
Քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների, բնական էկոհամակարգերի, բուսական և կենդանական օրգանիզմների պահպանման հարցերի լայն շրջանակ:
 
«Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում բնական պաշարների, անտառածածկ տարածքների խելամիտ ու սրտացավ օգտագործման վրա պատշաճ ուշադրություն դարձնելը: Այս համատեքստում անհրաժեշտ է վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդաշնակեցնել լիազոր մարմինների աշխատանքները և բարձրացնել վերահսկողության մակարդակը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
 

Պետական նախարարը, ըստ ուղղությունների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

 
Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը հանձնարարել է համապարփակ ուսումնասիրության ենթարկել ոլորտում առկա խնդիրները և սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում