Նռնակով շրջող տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել

ՎՎարդուհի Բալյան

Հունիսի լույս 30-ի գիշերը Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները, շրջիկ ծառայություն կատարելիս, Ճամբարակի Սեպտեմբերի 21-ի փողոցում նկատել են կասկածելի վարքով մի տղամարդու։ Անմիջապես մոտեցել ու տեսել են, որ ձեռքին պայթուցիչով նռնակ կա։ Վայրկյան չկորցնելով՝ տղամարդու ձեռքից խլել են նռնակը՝ կանխելով հնարավոր հետևանքները։ Տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Ճամբարակի բնակիչ, 35 տարեկան։

Բուժհաստատությունում ստուգվել է նրա սթափության աստիճանը. պարզվել է, որ ոչ սթափ վիճակում է։ Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակը բաժնից ուղարկվել է Գեղարքունիքի մարզային վարչություն՝ փորձաքննության։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ նռնակը ձեռք բերելու ճանապարհը քննությամբ պարզվում են։ 

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում