ՄՄարի Կոստանյան

Կանադայում նախկին կաթոլիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է ավելի քան 180 աճյունով եղբայրական գերեզման

Կանադայում նախկին կաթոլիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է ավելի քան 180 աճյունով եղբայրական գերեզման

Կանադայի բրիտանական Կոլումբիայում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է եղբայրական գերեզման, որտեղ գտնվել է 182 անհայտ աճյուն: Սա վերջին երկու ամսվա ընթացքում հայտնաբերված արդեն երրորդ նման գերեզմանն է՝ փոխանցում է Russia Today-ը:

Եղբայրական գերեզմանի հայտնաբերման մասին տեղեկացրել է բնիկ հնդկացիների խումբը:

Անցյալ շաբաթ կաթոլիկ դպրոցի մոտ հայտնաբերվել էր 751 երեխաների աճյուններով եղբայրական գերեզման: Ավելի վաղ հայտնաբերվել էին նաև ևս 215 երեխաների աճյուններ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում