ԼԼիլիթ Գասպարյան

Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել հարաբերությունների խթանման ուղղությամբ. նախագահի ուղերձը Կանադայի վարչապետին

Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել հարաբերությունների խթանման ուղղությամբ. նախագահի ուղերձը Կանադայի վարչապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

«Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ բարեկամական համագործակցություն է զարգացել: Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ մակարդակներում մեր հարաբերությունների խթանման ուղղությամբ` ընդլայնելով քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը, զարգացնելով ժողովուրդների միջև շփումները:

Գլոբալ մարտահրավերները, որոնց բախվեց աշխարհը, բացահայտեց մեր հասարակության բազմաթիվ՝ ինչպես խոցելի, այնպես էլ ուժեղ կողմերը, երկրների և ժողովուրդների միջև համերաշխության բարձր մակարդակը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կհաղթահարեն այն հսկայական մարտահրավերները, որոնց ներկայում առերեսվում ենք»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում