ՀՀայկարամ Նահապետյան

Արամ Ա կաթողիկոսն այսօր կմեկնի Վատիկան

Արամ Ա կաթողիկոսն այսօր կմեկնի Վատիկան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին մասնակցելու է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: 

 
Հանդիպումը տեղի կունենա վաղը:
 

«Վատիկանի մէջ տեղի ունենալիք հանդիպումին առաջին բաժնին խօսք պիտի առնեն Ֆրանսիս Պապը, Վեհափառ Հայրապետը և Րաայի Պատրիարքը: Ընդառաջելով Պապին առաջարկին՝ Նորին Սրբութիւնը պիտի խօսի Լիբանանի դիմագրաւած ներկայ տնտեսական-քաղաքական կացութեան և անկէ դուրս գալու կարելիութիւններու մասին, իսկ Րաայի Պատրիարքը պիտի խօսի եկեղեցւոյ ընկերային ծառայութեան մասին:

 

Յիշեալ ժողովի նախաձեռնութեան մէջ Վեհափառ Հայրապետը կարևոր դեր ունեցաւ՝ շուրջ երկու ամիսներ առաջ Պապին ուղղած իր նամակին ճամբով: Թէ՛ լիբանանեան և թէ Եվրոպական ու վատիկանեան լրատու աղբիւրները յատուկ կերպով անդրադարձան Վեհափառ Հայրապետին ունեցած դերակատարութեան՝ միաժամանակ հարցազրոյցներ ունենալով իր հետ:

 

Արամ Ա. Կաթողիկոս և Րաայի Պատրիարքը այսօր կէսօրին յատուկ օդանաւով կը մեկնին Հռոմ ու պիտի վերադառնան Ուրբաթ, 2 Յուլիսի կէսօրին: Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմեն Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան և Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում