ՄՄարի Կոստանյան

Մոսկվան մեծացրել է իր քաղաքական ներկայությունը ԼՂ-ում, որտեղ շահեր ունի նաև ԵՄ-ն. Ժոզեպ Բորել

Մոսկվան մեծացրել է իր քաղաքական ներկայությունը ԼՂ-ում, որտեղ շահեր ունի նաև ԵՄ-ն. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջիկայում կպատրաստի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների տարբերակներն ու Մոսկվայի հետ գործակցության հավանական ոլորտները: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:  

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Եվրամիությունը շահագրգռված է համաշխարհային հիմնախնդիրների լուծման գործում Ռուսաստանը ներգրավելուն, քանի որ Մոսկվան խոշոր խաղացող է միջազգային հարթակում:

«Դուր է գալիս, թե՝ ոչ Ռուսաստանը համաշխարհային ասպարեզում խոշոր դերակատար է և այն մեծացրել է իր քաղաքական ներկայությունն աշխարհի շատ մասերում, ներառյալ երկրներ, որտեղ հետաքրքրություններ ունի Եվրամիությունը, Լիբիան, Աֆղանստանը, Լեռնային Ղարաբաղը և Սիրիան խոսուն օրինակներ են: Ես նկատի ունեմ նաև Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի կողմ է նաև Ռուսաստանը, և որը մենք պետք է վերադարձնենք անհրաժեշտ հուն»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում