ԱԱրման Գալոյան

ԱՀ նախագահը հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել

ԱՀ նախագահը հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ ԱՀ անվտանգության խորհրդի անդամների, պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին։ 

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ տեղում հոգևոր կարգ է կատարվել, ելույթով հանդես է եկել ԼՂՀ ԱԿԱՀ միության նախագահ Վերա Գրիգորյանը: Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում