ԳԳայանե Թամամյան

Հունիսի 23-ը նշվում է որպես Օլիմպիական օր

Հունիսի 23-ը նշվում է որպես Օլիմպիական օր

Հունիսի 23-ին ամբողջ աշխարհը տոնում է Օլիմպիական օրը: Տոնը նպատակ ունի նպաստել սպորտի մասսայականացմանը և սպորտը կյանքի անբաժանելի մաս դարձնելու գաղափարի տարածմանը:

Համաշխարհային Օլիմպիական օրը սահմանվել է 1948 թվականին՝ ի նշանավորումն ժամանակակից Օլիմպիական խաղերի ծննդյան՝ 1894 թվականի հունիսի 23-ի, Փարիզի Սորբոն քաղաքում:

Ժամանակակից Օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչված է հին խաղերով, որոնք տեղի են ունեցել Հունաստանի Օլիմպիա քաղաքում, որտեղ անցկացվել են 293 Օլիմպիական խաղեր, որը հույների համար իրական սրբություն էր:

Հիշեցնենք, որ Առաջին ալիքը բացառիկ իրավունքով հեռարձակելու է Տոկիոյում կայանալիք 32-րդ Օլիմպիական խաղերը, որոնք կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում