Շենգավիթում կատարված սպանության փորձը բացահայտվել է. հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

ԱԱրևիկ Աբելյան

Մայիսի 25-ի երեկոյան «Շենգավիթ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի Բագրատունյաց փողոցի 27-ամյա մի բնակիչ: Ախտորոշվել էր հրազենային թափանցող վնասվածք։ Ժամը 19.30-ին այդ մասին հաղորդում ստացվեց ոստիկանության Շենգավիթի բաժնում։

Երիտասարդը բուժհաստատություն էր տեղափոխվել Բագրատունյաց փողոցից։ Հիվանդանոց ու դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բակում հայտնաբերվեց տուժողի «ԲՄՎ»-ն։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային։ Դեպքի վայր եկան նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ, որոնք զննեցին տարածքը։ Կրակված պարկուճներ չհայտնաբերվեցին։ Վարկած առաջ քաշվեց, որ ինչ-որ մեքենայի սրահից էին կրակել տուժողի մեքենայի ուղղությամբ։ Առաջ քաշված վարկածը հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաստատվեց։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց պարզվեց կասկածվողի ինքնությունը։ Երևանում բնակվող 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Հունիսի 5-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հայտնաբերման միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք տարվեց:

Հունիսի 21-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում