ԿԸՀ նախագահը՝ ընտրության ընթացքի մասին

ԳԳոհար Սիմոնյան

Ժամը 17:00-ի դրությամբ Հայաստանում ընտրողների 38.17 տոկոսն է մասնակցել արտահերթ ընտրությանը: Ամենաակտիվը եղել է Սյունիքի մարզը՝ 46.83 տոկոս, իսկ ամենապասիվը եղել է Արմավիրի մարզը՝ 31.82 տոկոս մասնակցությամբ:

«Լուրերի» հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում քաղաքացիների մասնակցությունը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց.

«Օրվա նշված ժամերին կարելի է նկատել որոշակի պասիվություն: Ենթադրում եմ, որ դա պայմանավորված էր նաև եղանակային պայմաններով, որովհետև բավականին շոգ է: Հավանաբար շատերը նախընտրել են կա՛մ առավոտյան քվեարկել, կա՛մ քվեարկությունը թողել են ավելի ուշ ժամի: Հավանաբար, նաև եղանակային պայմանների ազդեցությունն է նշանակություն ունեցել»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում