Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Եթե չի տրվում ինչ-որ քվեաթերթիկ և դիտավորությամբ չի տրվում, ապա դա քրեական հանցագործություն է. Արմեն Սմբատյան

ՆՆարե Թադևոսյան

ԿԸՀ-ում շարունակում է աշխատել «Լուրերի» թղթակից Մայա Խաչատրյանը: Նա զրուցել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի հետ:

«Լուրերի» հարցին՝ սոցցանցերում և մամուլում ընտրախախտումների հետ կապված լուրեր են շրջանառվում, ունե՞ն արդյոք տեղեկություն՝ դրանք ինչ բնույթի են, Սմբատյանը պատասխանեց՝ ինքը «խախտումներ չի կոչի այն, ինչ իրենց է հանդիպել»:

«Իհարկե, բայց եթե կան խախտումներ, ԿԸՀ-ն դրանց մասին իր դիրքորոշումը կհայտնի: Թերություններ, իհարկե, կան: Բոլոր էնպիսի խնդիրներով, որտեղ անհրաժեշտ է մեր միջամտությունը, անպայման օպերատիվ միջամտություն ենք իրականացնում: Ցանկացած տեղեկություն, որ հոսում է դեպի մեզ, անպայման ֆիլտրում ենք, հասկանում ենք՝ դա ընտրական խախտման հետ կապ ունի՞, թե՞ չէ, գոյություն ունի՞ այդ փաստը, թե՞ չէ, որը նկարագրվում է, և եթե կա մեր միջամտությունը ընտրական կարգի վերականգնման համար, օպերատիվ ենք գործում, չենք սպասում անգամ ինչ-որ երկրորդ զանգի կամ միջամտության»:

Հարցին՝ Հանրային հեռուստաընկերության բացված թեժ գծով ստացվել են ահազանգեր, որ որոշ ընտրատեղամասերում նշվում է, որ բացակայում է կուսակցություններից մեկի քվեաթերթիկը, որոշ ընտրատեղամասերում ընտրողներին պարզապես չի տրամադրվում, ունի՞ արդյոք նման տեղեկատվություն ԿԸՀ-ն, Սմբատյանը հավաստիացրեց՝ բոլոր հանձնաժողովներում բոլոր քվեաթերթիկները կան անհրաժեշտ քանակությամբ:

«Եթե չի տրվում ինչ-որ քվեաթերթիկ և դիտավորությամբ չի տրվում, ապա դա քրեական հանցագործություն է: Պետք է անմիջապես ահազանգել: Մեզ հասած այդպիսի տվյալները մենք անմիջապես կուղարկենք, բայց եթե դրանք հավաստի լինեն: Աղմուկն այնքան շատ է, որ ճշմարտությունն ու աղմուկը դժվար են տարբերել»,- ասաց Սմբատյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում