ՄՄարիամ Մխիթարյան

Եթովպիայի Վերածննդի մեծ ամբարտակի հարցը մնում է չլուծված

Եթովպիայի Վերածննդի մեծ ամբարտակի հարցը մնում է չլուծված

Եթովպիան մերժել է Արաբական լիգայի առաջարկը, որը նախատեսում է Նեղոս գետի գլխավոր վտակի՝ Կապույտ Նեղոսի վրայի մեծ ամբարտակի շուրջ Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի միջև ձգձգվող վեճը կարգավորել փուլ առ փուլ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջամտել խնդրին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

Դաշինքի անդամ 22 պետության արտգործնախարարները երեքշաբթի հանդիպել էին Կատարի մայրաքաղաք Դոհայում ՝ համաձայնության գալու Մեծ եթովպական վերածննդի ամբարտակի հարցում, բայց դարձյալ առաջընթաց չգրանցվեց:

Եթովպիան ամբարտակի հետ է կապում տնտեսական զարգացման և էլեկտրաէներգիայի արտադրության հույսերը: Եգիպտոսն ապավինում է գետին՝ իր քաղցրահամ ջրի հարցով և նոր ամբարտակը տեսնում է որպես գոյատևման սպառնալիք: Սուդանը մտահոգված է Նեղոսի վրա սեփական ամբարտակների և ջրակայանների շահագործմամբ:

«Արաբական լիգան պետք է իմանա, որ Նեղոսի ջրերի օգտագործումը Եթովպիայի համար նաև գոյատևման խնդիր է»,- ասվում է Եթովպիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Խոսքը իր միլիոնավոր մարդկանց ծանր աղքատությունից դուրս բերելու և նրանց էներգիայի, ջրի և սննդի կարիքները բավարարելու մասին է»:

Ամբարտակն 80 տոկոսով ավարտված է, և սպասվում է, որ կգործարկվի 2023 թվականին: Այն կդառնա Աֆրիկայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը և աշխարհում յոթերորդը՝ ըստ Եթովպիայի պետական լրատվամիջոցների:

Համաձայնագրում պետք է պարզաբանվի, թե ամբարտակը ինչպես է շահագործվելու և լցվելու՝ հիմնվելով միջազգային իրավունքի և միջսահմանային գետերը կարգավորող նորմերի վրա:

Վեճն այն հարցի շուրջն է, թե որքան արագ պետք է Եթովպիան լցնի ջրամբարը, և որքան ջուր պետք է բաց թողնի բազմամյա երաշտի դեպքում: Կողմերին չի հաջողվում առանց միջնորդության համաձայնության հասնել:

Արաբական լիգան երեքշաբթի իր եզրափակիչ հաղորդագրության մեջ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ «ակտիվ բանակցային գործընթաց» սկսելու հարցում` որոշակի ժամկետում համաձայնության հասնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում