ԱԱրման Գալոյան

Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին որոշումներ է ստորագրել Քաջայր Նիկողոսյանին Լոռու փոխմարզպետի պաշտոնից ազատելու և Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է Ավինյանի ստորագրած որոշման մեջ։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է Ավինյանի ստորագրած որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում