ՄՄարիամ Մխիթարյան

Սև ծովում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ

Սև ծովում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ

Հունիսի 9-ին Ստամբուլի նավահանգիստ են ժամանել Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ռազմածովային ուժերի նավերը: Բրիտանական ականակիրն ու հոլանդական ֆրեգատը Դարդանելի նեղուցով Էգեյան ծովից մտել են Մարմարա ծով, հայտնում է Eadaily-ն:

Հրթիռային զենքով զինված նավերը շարժվում են դեպի Սև ծով, որտեղ անցկացվելու են ՆԱՏՕ-ի Sea Breeze 2021 զորավարժությունները: Դրանց մասնակցելու է նաև Ուկրաինան: Զորավարժություններին ներգրավված են 4 հազար զինծառայող, 40 ռազմանավ և օժանդակող նավեր, 30 ինքնաթիռ և ուղղաթիռ ու ավելի քան 100 միավոր ավտոմեքենա և զրահամեքենա:

Այս տարվա սկզբից ավելացել է ՆԱՏՕ-ի նավերի ներկայությունը Սև ծովում: Ապրիլի 27-ին ամերիկյան պարեկային «Համիլթոն» ֆրեգատը մտել է Սև ծով և համատեղ զորավարժություններ անցկացրել թուրքական «Յավուզ» ֆրեգատի հետ: Մայիսի 4-6-ը զորավարժություններ են անցկացվել Վրաստանի, իսկ մայիսի 8-10-ը` Ուկրաինայի ջրային տարածքներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում