ՎՎարդուհի Բալյան

«Սբերը» «Հայփոստին» կաջակցի նորարարական ՏՏ լուծումներ ներդնել տրանսպորտի ոլորտում

«Սբերը» «Հայփոստին» կաջակցի նորարարական ՏՏ լուծումներ ներդնել  տրանսպորտի ոլորտում

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստը» կնքել են համագործակցության համաձայնագիր։  Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկի» վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով․

  • ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների և տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ներդրման գործում «Սբեր»-ի և «Հաշվարկային լուծումների» փորձի ամփոփում և համակարգում, «Հայփոստի» հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակում․
  • «Հաշվարկային լուծումների» տեխնոլոգիաների և մշակած նախագծերի հիման վրա Երևանում երթևեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակի ներդրման նախագծի իրականացում․
  • տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ապահովման և Երևանում երթևեկության անկանխիկ վճարման շրջանակներում «Հայփոստին» «Սբեր»-ում գործածվող երթևեկության վճարման ժամանակակից սարքավորման փոխանցում և ներդրում․
  • բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ բիզնեսի և առևտրի, վճարահաշվարկային և այլ ֆինանսական ու բանկային ծառայությունների մասով համագործակցության այլ ոլորտների բացահայտում՝ ներգրավելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «СберТех»-ը և «СберЛогистика»-ն («Սբեր»-ի դուստր ընկերություններ), iNovation, HayPost Retail («Հայփոստի» դուստր ընկերություններ) և այլ դուստր ձեռնարկություններ։

Ինչպես նշում է «Սբերբանկի» վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Սույն համաձայնագիրն արտացոլում է Հայաստանում տրանսպորտային տոմսային լուծումների և հանրային տրանսպորտում երթևեկության վճարային ծառայությունների համատեղ զարգացման մեր նպատակաուղղվածությունը։ Մեր «Հաշվարկային լուծումներ», «СберТех» և «СберЛогистика» դուստր ընկերությունների տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների և հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք «Հայփոստին» առաջարկել համակարգային աջակցություն՝ նորարարական ՏՏ արտադրատեսակների ներդրման գործում»։       

Ինչպես նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Սբերբանկի»՝ տրանսպորտային միջոցներում գործածվող վճարային ՏՏ լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը թե՛ Մոսկվայում, թե՛ Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում: Ես վստահ եմ, որ տրանսպորտային միջոցներում անհպում վճարման այս առաջատար տեխնոլոգիաների տեղայնացման շնորհիվ Հայփոստը կարող է արագ ապահովել այս նորարարության ներդրումը Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա մեր առաջին համատեղ նախագիծն է, և լիահույս ենք, որ «Սբեր»-ն ու «Հայփոստը» կունենան երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում