ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի միջուկային համաձայնագրի կողմերը սպասում են բանակցությունների նոր փուլին

Իրանի միջուկային համաձայնագրի կողմերը սպասում են բանակցությունների նոր փուլին

ԱՄՆ-ն ակնկալում է, որ կկայանա Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլը, գրում է Reuters-ը:  

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լավատես է. «Անվստահություն Իրանի և մյուս գործընկերների և դաշնակիցների միջև, որոնց հետ մենք աշխատում ենք, չկա»: Ըստ Փրայսի՝ խոչընդոտ է այն փաստը, որ բանակցություններն անուղղակի են: Իրանը հրաժարվում է Միացյալ Նահանգների հետ ուղիղ քննարկումներից:

Բանակցությունները համակարգող Եվրամիության բանագնացը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ ոչ միայն կկայանա բանակցությունների վեցերորդ փուլը, այլև կկնքվի համաձայնագիր կողմերի միջև: Գործարքի վերականգնման հույս էր հայտնել նաև Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Արաղչին: Մյուս բարձրաստիճան դիվանագետներն ավելի զգույշ են այդ հարցում և հայտարարում են, որ ամենաբարդ որոշումները դեռ առջևում են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է գործարքից 2018-ին ՝ հիմնավորելով, որ այն Իրանին ազատ գործելու հնարավորություն է տալիս: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է վերականգնել գործարքով նախատեսված միջուկային սահմանափակումները և հնարավորության դեպքում դրանք երկարացնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում