ՄՄարիամ Մխիթարյան

Անհամապատասխանություն Մոսկվայի ու Վաշինգտոնի օրակարգերում Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ

Անհամապատասխանություն Մոսկվայի ու Վաշինգտոնի օրակարգերում Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ

Հունիսի 16-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինն ու Բայդենը կհանդիպեն Ժնևում: Հանդիպման նախօրեին, սակայն, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի օրակարգերը չեն համընկնում: Նա միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է պատասխանելու Վաշինգտոնի բարձրացրած ցանկացած հարցին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ավելի վաղ Բայդենն ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկելու մարդու իրավունքների պահպանման թեման: «Մի քանի շաբաթից ես կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ Ժնևում և շատ պարզ կհաղորդեմ, որ մենք թույլ չենք տա ոտնահարել այդ իրավունքները»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Մայիսի 26-ին էլ Կրեմլը խոստովանել է, որ մեծ սպասելիքներ չունի հանդիպումից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը չի ակնկալում, որ պետությունների ղեկավարներն առաջին հանդիպման ժամանակ կհասնեն փոխըմբռնման խոր տարաձայնությունների հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում