ՀՀովհաննես Վարդանյան

Խուզարկությամբ թմրամիջոց ու ռազմամթերք է հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը

Խուզարկությամբ թմրամիջոց ու ռազմամթերք է հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ, մայիսի 19-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել ու Շենգավիթի բաժին բերման են ենթարկել մայրաքաղաքում բնակվող երկու երիտասարդի, երկուսն էլ՝ 27 տարեկան։

Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի և «a-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված՝ 180 գրամ քաշով։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում խուզարկվել է նրանցից մեկի բնակարանը։

Իրավապահները հայտնաբերել են «Ֆ-1», տիպի նռնակ, կանեփի թփեր և այլն։ Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում