Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտը Հայաստանի տնտեսության կարևոր ուղղություններից է. Պապոյան

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտը Հայաստանի տնտեսության կարևոր ուղղություններից է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային՝ TOON EXPO 2026 ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 100 ընկերություն՝ ներկայացնելով անշարժ գույքի և ներդրումային նախագծեր աշխարհի ավելի քան 10 երկրից։ Մինչև ցուցահանդեսի մեկնարկն արդեն գրանցվել էր ավելի քան 45 հազար այցելու՝ աշխարհի ավելի քան 30 երկրից։

Ցուցահանդեսում ներկայացված են ոլորտի հիմնական ուղղությունները՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում, անշարժ գույքի կառավարում, ճարտարապետություն և նախագծում, գնահատում և չափագրում, ինչպես նաև արևային էներգիայի մատակարարում։

«Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտը Հայաստանի տնտեսության կարևոր ուղղություններից է։ Դրա զարգացումն ունի բազմաշերտ տնտեսական ազդեցություն՝ խթանելով շինարարությունը, շինանյութերի արտադրությունը, ճարտարապետական և ինժեներական ծառայությունները, ինչպես նաև բազմաթիվ այլ հարակից ոլորտներ։ Միևնույն ժամանակ, նման հարթակները կարևոր նշանակություն ունեն միջազգային ներդրումների ներգրավման, գործարար կապերի ընդլայնման և Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացման տեսանկյունից»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Այնուհետև նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել ներկայացված արտադրանքին։

2022 թվականից ի վեր TOON EXPO ցուցահանդեսների շրջանակում գրանցվել է ավելի քան 140 հազար այցելու, ներկայացվել են ավելի քան 15 միջազգային ուղղությունների նախագծեր, վաճառվել է ավելի քան 9500 անշարժ գույք, իսկ իրականացված գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում