Նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն է ստեղծվում Կառավարության օրվա որոշմամբ։ Այն նախատեսում է ավելացնել Հայաստանի մասնակցությունը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալում։ Միջազգային մյուս համաձայնագրով Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով Հայաստանին կհատկացվի 45 մլն եվրո, որից 39 մլն եվրոն՝ վարկային, 6 մլն-ը՝ դրամաշնորհային միջոցներ են։ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով կհատկացվի 12 մլն եվրո։ Գործադիրը 2027-ի հունվարի 2-ից սահմանել է սիգի ձկնկիթի արտահանման 6-ամսյա արգելք։
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։













