ՎՎարդուհի Հարությունյան

Երբ հասկանանք եվրոպացիների իրական մտադրությունները, հնարավոր կլինի խոսել ընդլայնված ձևաչափով երկխոսության մասին. Պեսկով

Երբ հասկանանք եվրոպացիների իրական մտադրությունները, հնարավոր կլինի խոսել ընդլայնված ձևաչափով երկխոսության մասին. Պեսկով

Եթե մենք սկսենք քննարկել անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները, ապա կընկնենք նրա դրած ծուղակը՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ անդրադառնալով վերջին օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընթացող եռակողմ բանակցություններին։

«Մեր ուշադրությունը կշեղվի այն փաստից, որ հրադադար չկա, և դրա փոխարեն կսկսենք լսել Ռուսաստանի հավակնությունները։ Եկեք կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ է կատարվում հիմա: Մենք ունենք մեկ ագրեսոր և մեկ զոհ, և ագրեսորը անվտանգության ոլորտում որևէ մտավախություն չունի»,- հայտարարել է Կալասը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Մոսկվան պատրաստ է խոսել եվրոպական կողմի հետ։

«Երբ մենք հասկանանք նրանց իրական մտադրություններն ու խաղաղ գործընթացին նպաստելու պատրաստակամությունը, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի որոշում կայացնել Ուկրաինական կարգավորման շուրջ ընդլայնված ձևաչափով երկխոսություն անցկացնելու մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս: Նա հստակեցրել է, որ բանակցություններում ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու պատվիրակության կազմը փոխելու անհրաժեշտություն առայժմ չկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում