Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են 1198 անօդաչու թռչող սարք երկրի 17 շրջանների, Ղրիմի և Սև ծովի օդային տարածքներում՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Սա պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր հարձակումներից մեկն է։ Հոկտեմբերի 29-ին ռուսական կողմը հայտնել էր մեկ գիշերվա ընթացքում 1214 դրոնների խոցման մասին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ տեղեկացրել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս չեզոքացվել է 144 անօդաչու թռչող սարք:
Վոլգոգրադում՝ քաղաքի հարավային արդյունաբերական գոտում, ձեռնարկության վրա զանգվածային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել՝ հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին Վոլգոգրադում «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին հարվածների մասին:
Ռոստովի մարզում էլ խոցվել է ավելի քան 120 ԱԹՍ, Դոնի Ռոստովում վնասվել է հինգ բազմաբնակարան շենք, վիրավորվել է մեկ մարդ՝ հայտնել է շրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը:










