Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Դուբլինում է հավաքել բազմաթիվ երկրների և կառույցների առաջնորդների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ելույթում հայտարարել է, որ Եվրոպան պետք է դառնա Ռուսաստանի հետ բանակցությունների մասնակիցը։ Նա շեշտել է, որ հաջորդ շաբաթը որոշիչ թեստ կլինի, որը կստուգի պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի պատրաստակամությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր հերթին գագաթնաժողովին ժամանելիս հայտարարել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ժամանակ դրական առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ պարզ չէ, թե որքան անկեղծ է բանակցություններում ներգրավվելու Մոսկվայի պատրաստակամությունը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել է, որ մինչև տարեվերջ ԵՄ-ն կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ և Ուկրաինայի ֆինանսավորման նոր առաջարկ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին նշել է, որ Եվրոպան պետք է Ուկրաինայի հետ կապված հստակ և միասնական տեսլական ունենա, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարևորել է Եվրամիության կողմից Կիևին շարունակական համատեղ աջակցությունը։








