Թրամփի բանագնացները հանդիպումներ կանցկացնեն Պուտինի և Զելենսկու հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։ Պուտինը նրանց խնդրել է Դոնալդ Թրամփին փոխանցել իր երախտագիտությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ ՌԴ նախագահը նշել է, որ մարդասիրական ուղղությամբ հաջողություններ են արձանագրվել։

Բացի դրանից՝ նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Օլեշկիի շուրջ մարդասիրական հարցի կարգավորմանն աջակցելու համար։ Հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Հանդիպումից առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ քննարկման օրակարգում են հարցեր, որոնք կնպաստեն Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորմանը։

Պուտինի հետ բանակցություններից առաջ ամերիկացի բանագնացները հանդիպել են Ուշակովի և Դմիտրիևի հետ։ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ նոյեմբերի 10-ին և 11-ին անցկացվել են եռակողմ բանակցություններ Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև։ Այնուհետև Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դուբլին՝ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման։

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում