Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կարսի նահանգի Աքյաքայի շրջանի վարչակազմի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը և Կարսի քաղաքային խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանը ծանոթացել են Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող երկաթուղային գծի աշխատանքների ընթացքին:
Այցի ընթացքում տեղական իշխանության ներկայացուցիչները տեղեկություններ են ստացել ծրագրի ընթացիկ վիճակի և իրականացման ընթացքի մասին:
Նշվում է, որ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը և տարիներ շարունակ փակված Աքյաքա-Ախուրյան սահմանային անցման բացումը կնպաստեն սահմանամերձ տարածաշրջանի առևտրի, տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը:









