ՎՎարդուհի Հարությունյան

Մոսկվան ավելի շատ է պատրաստ ընդունել Ուկրաինայի շուրջ բանակցություններում եվրոպական կողմի ներգրավումը. Մերց

Մոսկվան ավելի շատ է պատրաստ ընդունել Ուկրաինայի շուրջ բանակցություններում եվրոպական կողմի ներգրավումը. Մերց

Մոսկվան ավելի շատ է պատրաստ ընդունելու, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ առանց եվրոպական կողմի ներգրավման՝ Դուբլինում հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

«Սա լավ նորություն է։ Արդյոք այս միտումը կշարունակվի՝ ցույց կտա ժամանակը»,- նշել է Ֆրիդրիխ Մերցը:

Կանցլերի կարծիքով՝ բանակցություններում Եվրոպան կարող են ներկայացնել Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Լեհաստանը:

Ֆրանսիայի նախագահն էլ կոչ է արել մշակել հստակ և միասնական եվրոպական տեսլական՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված։

«Կարծում եմ՝ այսօր Եվրոպային ամենից շատ պետք է հասկանալ, թե ինչ է նա ուզում»,- շեշտել է Էմանուել Մակրոնը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում